Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Թավշյա հեղափոխություն»՝ ՀՅԴ-ո՞ւմ

«Թավշյա հեղափոխություն»՝ ՀՅԴ-ո՞ւմ
15.05.2019 | 11:31

«Ժողովուրդը» գրում է. ««Թավշյա հեղափոխությունը» չի շրջանցել ՀՅԴ նոր ձևավորված Գերագույն մարմինը: Ըստ մեր տեղեկությունների` ԳՄ-ականները որոշել են այլևս առճակատման չգնալ ներկա իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել իշխանություններին, ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը` այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա, ինքը կտապալվի»: Նա չբացառեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես գա. «Ես արդեն ԳՄ-ում առաջարկել եմ կոչով հանդես գալ, քննարկման փուլում է հարցը, կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի»:

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ